Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում
Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ
Համաճարակաբանական տեսություն
Հոկտեմբեր ամսից Հայաստանի տարածքում ավելի հաճախ են արձանագրվում բոտուլիզմ սննդային թունավորման դեպքերը, որը պայմանավորված է բնակչության կողմից պահածոյացված մթերքների ավելի ինտենսիվ օգտագործման հետ:
Հոկտեմբեր ամսին Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք 4 տուժածով:
Դեպք I. արձանագրվել է Արարատի մարզի ՆորԽարբերդ գյուղում: Տուժածը հոսպիտալացվել է«Արմենիա» ԲԿ 11.10.07թ.ին ` բոտուլիզմ, ծանր ձև ախտորոշմամբ: Նրա խոսքերով մոտ 5 օր առաջ ք. Երևանում, աշխատանքի վայրում կերել է պահածոյացված պղպեղ` բերված աշխատակիցներից մեկի կողմից: Առաջին ախտանշանները ի հայտ են եկել հաջորդ օրը` լուծ, փսխում, տեսողության խանգարում, օդի պակասի զգացում: 11.10.07թին ստացել է հակաբոտուլինային շիճուկ: 16.10.07թ.ին դուրս է գրվել հիվանդանոցից` հրաժարվելով հետագա բուժումից: Օջախում կատարված համաճարակաբանական հետազոտության ժամանակ պարզվել է, որ սննդի մնացորդներ չեն պահպանվել: Սկզբից հիվանդի մոտ հարազատները կասկածել են ինսուլտ և տեղափոխել են այլ հիվանդանոց (հարազատը չի նշում հիվանդանոցի անունը): Հետագայում հիվանդի վիճակի վատացման պատճառով, տարել են «Արմենիա» ԲԿ, որտեղ և ախտորոշվել է բոտուլիզմ և ցուցաբերվել համապատասխան բուժ. օգնություն:
Դեպք II. տուժածը «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել 12.10.07թ.`բոտուլիզմ, ծանր ձև ախտորոշմամբ: Տուժածը 10.10.07թ. երեկոյան օգտագործել է պահածոյացված պղպեղ, 2 ժամ անց ունեցել է սրտխառնոց, փսխում, ճնշման բարձրացում, հաջորդ օրը միացել է նաև տեսողության խանգարումը, դիսֆագիան, օդի պակասի զգացումը: 12.10.07թ. ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդը դուրս է գրվել 19.10.07թ. բոտուլիզմ, միջին ծանրության, հետինֆարկտային կարդիոսկլերոզ վերջնական ախտորոշմամբ: Օջախում սննդի մնացորդներ չեն պահպանվել:
Դեպք III. արձանագրվել է Լոռու մարզի Շահումյան գյուղում:
Տուժածը հոսպիտալացվել է 09.10.07թ.` Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Կասկածելի սննդամթեքը` խավիար, լեչո,
կերել է 06.10.07թ.ին: Հաջորդ օրը հիվանդի մոտ սկսվել է որովայնի ուժեղ ցավեր, սրտխառնոց, փսխում:
Հոսպիտալացման ժամանակ ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա: 12.10.07թին հիվանդի մոտ նկատվել է նաև շշմածություն, ընդհանուր թուլություն, տեսողության խանգարում, բերանի չորություն, ձայնի փոփոխություն և ախտորոշվել բոտուլիզմ:
Հիվանդանոցում վերցվել է արյան նմուշ, որը ուղեգրվել է ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ»ՓԲԸ մանրէաբանական լաբորատորիա փորձաքննության նապատակով: 12.10.07 թին հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ:Դուրս է գրվել 16.10.07թ.ին: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օջախում կասկածելի սննդի մնացորդներ չեն պահպանվել, իսկ պահածոները պատրաստված են եղել այլ տնային տնտնեսությունում:
Դեպք IV. արձանագրվել է Երևան քաղաքում: Տուժածը հոսպիտալացվել 19.10.07թ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդի խոսքերով 1 շաբաթ առաջ օգտագործել է պղպեղի պահածո: 23 օրից նրա մոտ սկսվել է սրտխառնոց, փսխում, երկտեսություն: Հոսպիտալացման պահին ունեցել է նաև թեթև պտոզ, կլման ակտի խանգարում, բերանի չորություն, ախտորոշվել է բոտուլիզմ` ծանր ձև:
19.10.07թ.ին ստացել է հակաբոտուլինային շիճուկ:Հիվանդանոցում հիվանդից վերցվել է արյան, մեզի, կղանքի նմուշներ և ուղեգրվել ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ»ՓԲԸ մանրէաբանական լաբորատորիա փորձաքննության նապատակով: Հիվանդը դուրս է գրվել 25.10.07թ. ին:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ օջախում կասկածելի սննդի մնացորդներ չեն պահպանվել, իսկ կասկածելի սննդի փակ տարրաների պարունակությունը ամբողջությամբ թափվել է ընտանիքի անդամի կողմից:
Ի գիտություն համաճարակաբաններին և սննդի հիգիենայի բժիշկներին, ովքեր իրականացնում են բոտուլիզմի օջախի համաճրակաբանական հետազոտություն: Օջախից վերցնել կասկածելի սննդամթերքի մնացորդներ, իսկ դրանց բացակայության դեպքում նմուշառումն իրականացնել կասկածելի սննդամթերքի փակ տարաներից (եթե առկա է բոմբաժային տարաներ, հետազոտության ուղարկել այդ տարաները): Եթե բացակայում են կասկածելի սննդամթերքի փակ տարաները ևս, ապա պետք է նմուշներ վերցնել այլ պահածոներից, որոնք պատրաստված են այդ տնային տնտեսությունում, քանի որ տվյալ օջախը այդ դեպքում հանդիսանում է ռիսկային տնային տնտեսություն` որպես բոտեւլիզմի հնարավոր աղբյուր, ուստի, կանխարգելիչ լաբորատոր հետազոտության անհրաժեշտություն է առաջանում :
Օջախներում իրականացնել սանիտարալուսավորչական աշխատանք`օգտվելով ԱԱԻի և «ՀՎՎԿ» ի
մասնագետների կողմից մշակված հուշաթերթից, որը ներկայացված է ստորև:
Բոտուլիզմ
Կարևոր է իմանալ Մինչ օրս հայկական ընտանիքներում յուրաքաչյուր տնային տնտեսուհի ամռանը փորձում է հնարավորին չափ մեծ պաշարով դիմարելով ձմեռը: Դա հասկանալի է: Սակայն պետք է իմանալ, որ մեր կողմից այդչափ սիրված կերակրատեսակները կարող են մահացու սննդային թունավորման` բոտուլիզմի առաջացման պատճառ դառնալ:
Հիվանդության հարուցիչը` Clostidium botulinumը, գտնվում է հողի մեջ վեգետատիվ և սպորավոր ձևերով, որտեղից էլ այն կարող է անցնել սննդամթերքին: Սպորավոր ձևերը առաջանում են, երբ հարուցչի համար ստեղծվում են ոչ նպաստավոր պայմաններ, և այդ ձևով պահպանվում են արտաքին միջավայրում շատ երկար ժանամակ:
Միկրոբի և սպորների զարգացման համար անհրաժեշտ է անօդ` թթվածնից զուրկ պայմաններ: Նման պայմաններ են ստեղծվում հերմետիկ փակված պահածոներում: Այստեղ սպորը վեր է ածվում վեգետատիվ ձևի, որն էլ սկսում է թույն արտադրել (բոտուլոտոքսին):Մարդը թունավորվում է` ուտելով այդ սննդամթերքը (պահածոն): Այս թույնը համարվում է ամենաուժեղ կենսաբանական թույնը: 1գրամ թույնը մահացու չափաքանակ է 1.5 միլիոն մարդու համար:
Բոտուլիզմի հիմնական պատճառ են դառնում տնային պայմաններում պատրաստված պահածոները, քանի որ սպորը չի ոչնչանում նույնիսկ երկարատև եռացնելուց հետո: Այն ոչնչանում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.52մթնոլորտ) և ջերմության (1201300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող ձեռնարկություններում: Իսկ նման պայմաններ տանը հնարավոր չէ ստեղծել:
Այս թունավորման վտանգավորությունը կայանում է նրանում, որ բոտուլոտոքսինով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը, և ոչնչով չի տարբերվում չախտահարված սննդամթերքից:Միայն երբեմն կարող է առաջանալ բոմբաժ (կափարիչը ուռած պահածո):
Թունավորումը ունի իր յուրահատուկ ախտանիշները. որոնք կարող են ի հայտ գալ ախտահարված սննդամթերքը ուտելուց հետո մի քանի ժամվա ընթացքում (618 ժամ), սակայն երբեմն գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 10 օր: Առաջին նշաններն են`
- սրտխառնոց
- փսխում
- փորլուծություն
- ցավեր որովայնի շրջանում
- գլխապտույտ
- ընդհանուր թուլություն
- շնչահեղձություն
- տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց)
- տեսության երկատում/դիպլոպիա
- վերին կոպի իջեցում/պտոզ
- ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն)
- կլման ակտի խանգարում
- բերանում չորություն
Առաջին ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել շտապ օգնության: Միակ փրկությունը հակաբոտուլինային շիճուկն է: Ինչքան վաղ է հիվանդը դիմում բժշկի,այնքան մեծ է հավանականությունը զերծ մնալու բարդություններից և փրկվել մահից: Ուշացումով ցուցաբերած բժշկական միջամտության դեպքում, հիվանդը կարող է մահանալ շնչառական մկանների լուծանքի (պարալիչ) կամ այլ բարդությունների հետևանքով:
Բոտուլիզմի ժամանակ մահվան ելքը 1530% է:
Սննդային բոտուլիզմից բացի տարբերում են բոտուլիզմի այլ տեսակներ ևս` նորածինների և վերքային:
Վերքային բոտուլիզմը կարող է առաջանալ այն ժամանակ, երբ վերքերը ախտոտվում են սպորներ պարունակով հողով: Երբ վերքը փակվում է, այնտեղ կարող են ստեղծվել անօդ պայմաններ: Այդ դեպքում վերքերի մեջ եղած սպորները վեր են ածվում վեգետատիվ ձևերի, և արտադրում են բոտուլոտոքսիններ:Դրանց ներծծվելու դեպքում առաջանում է բոտուլիզմին բնորոշ նշաները:
Նորածինների բոտուլիզմ, նկատվում է երեխաների մոտ հատկապես կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Բոտուլիզմով կարող են վարակվել
և´ կրծքով կերակրվող, և´ լրիվ կամ մասնակի արհեստական կեր օգտագործող երեխաները:
Թույնի առաջացումը պայմանավորած է երեխայի աղիքային միկրոֆլորայի առանձնահատկություններով: Նորածինների բոտուլիզմով հիվանդացության պատչառներից մեկը հանդիսանում է մեղրը, որի հետազոտության ժամանակ անջատվելեն սպորներ:
Սպորներ գտնվել են նաև երեխաներին շրջապատող արտաքին միջավայրում` հող, կենցաղային փոշի, նույնիսկ կերակրող մայրերի մաշկի վրա:
Որպեսզի հետագայում չզղջաք Ինչպես արդեն նշվեց հիմնականում թունավորման աղբյուր են հանդիսանում տնային պայմաններում պատրաստված պահածոները:
Բոտուլիզմին զոհ չդառնալու համար միակ արմատական միջոցը տնային պայմաններում պատրաստված պահածոներից հրաժարվելն է:
Բայց քանի որ այսօրվա դրությամբ բնակչության կողմից պահածոյացման գործընթացը շարունակվում է և դեռ երկար ժամանանակ կպահանջվի փոխել հայկական ավանդույթ դարձաց սովորույթները, ապա ստորև բերված մի քանի պարզ խորհուրդներ կարող են նվազեցնել ռիսկի գործոնը և թունավորման վտանգը, սակայն չբացառելով այն:
- Պահածոյացման համար նախատեսված մթերքները անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ մաքուր, հոսող ջրով մոտավորապես 15 րոպե: Հոսող ջրի բացակայության դեպքում մթերքը լվանալ` մի քանի անգամ փոխելով ջուրը, մինչև լրիվ մաքրվի հողի մասնիկներից:
- Անհրաժեշտ է եռացնել կափարիչները (մոտ 510 րոպե) և եռացող ջրով պարզաջրել ապակե տարաները:
- Պահածոները պետք է պահել միայն սառը պայմաններում (10 120C):
- Մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկաներից կամ անհատներից:
- Ցանկալի է հետևել պահածոների պատրաստման հին ավանդական միջոցներին (թթուները պատրաստել էմալապատ, ոչ հերմետիկ փակ տարողություններում, օգտագործել պահածոյացման չորացման եղանակը):
- Մանկական բոտուլիզմից խուսափելու համար խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաներին տալ մեղր: Մրգերը և բանջարեղենները երեխաներին տալուց առաջ անհրաժեշտ է լվանալ և կեղևահանել, նորածին երեխային մոտենալուց առաջ ձեռքերը լվանալ, պարբերաբար լվանալ երեխաների խաղալիքները:
Անհրաժեշտ է նշել, որ բոտուլիզմից պաշտպանվելու համար կա ևս մեկ միջոց: Դա պահածոյի պարունակության եռացնելն է օգտագործելուց առաջ 1520 րոպե, այս դեպքում նույնիսկ թույն պարունակող պահածոն դառնում է անվտանգ օգտագործման համար:

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...

Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն